Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է
Քաղաքական
22:53 03/06/2022
Հայաստան

Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է

Ժամը 22:30-ի  դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 28 է: Նման տվյալ է հրապարակել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Տուժածներից 21-ը ոստիկաններ են, 7-ը քաղաքացիական անձիք:

Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով:

Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է, մյուս 27-ը գտնվում են հետազոտման փուլում»,-գրել է նա։

Placeholder
Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է