Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
«Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Մեկ ամսից ավելի է մեր բժիշկները ոչ միայն բուժեցին նրան, այլև տվեցին ծնողական խնամք և ջերմություն։ Շնորհակալություն ողջ անձնակազմին»,-հայտնում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից։
Հիշեցնեն՝ մայրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:
Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է: