Ո՞ր ըմպելիքը կօգնի ազատվել որովայնի ճարպից
Օրվա թեմա
10:25 03/06/2022
Աշխարհ

Ո՞ր ըմպելիքը կօգնի ազատվել որովայնի ճարպից

Դիետոլոգներ Էմի Գուդսոնը և Քորթնի Դ'Անջելոն պատմել են, որ որոշ ըմպելիքներ օգնում են ազատվել որովայնի ճարպից, իսկ մյուսները խանգարում են։ Eat This, Not That-ի հետ զրույցում նրանք նշել են այն խմիչքները, որոնց պետք է նախապատվություն տալ բարակ իրան ունենալու համար:

Էմի Գուդսոնը նիհարելու համար խորհուրդ է տվել կանաչ թեյ խմել։ Նրա խոսքով՝ թեյի մեջ պարունակվող կոֆեինն օգնում է ավելի ակտիվ լինել և արագացնում է նյութափոխանակությունը, իսկ ըմպելիքի մեջ պարունակվող կատեխինները հակաօքսիդանտներ են, որոնք մեծացնում են ճարպերի այրումը և արագացնում նյութափոխանակությունը։

Մասնագետը զգուշացրել է, որ սուրճի քաղցր ըմպելիքները նպաստում են քաշի ավելացմանը և խորհուրդ է տվել սահմանափակել դրանց օգտագործումը։ Նա նաև խորհուրդ է տալիս պահպանել ջրի հավասարակշռությունը և խմել գազավորված հանքային ջուր:

Քորթնի Դ'Անջելոն ասել է, որ ալկոհոլը պետք է խմել միայն չափավոր քանակությամբ։ Երեկոյան ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է խախտել քնի ռեժիմը, իսկ նիհարողներին անհրաժեշտ է լիարժեք հանգիստ՝ եռանդուն լինելու համար։

Մասնագետը նաև պնդում է, որ երեկոյան պետք է քիչ ջուր խմել։ Ըստ նրա՝ քնելուց առաջ շատ ջուր խմելը կարող է հանգեցնել նրան, որ նիհարողն ավելի շատ անառողջ սնունդ ուտի, իսկ քանի որ ալկոհոլն արդեն դանդաղեցրել է նյութափոխանակությունը, դա կհանգեցնի որովայնի շրջանում ճարպի կուտակմանը: Նա խորհուրդ է տալիս ջուր խմել քնից երկու ժամ առաջ։

Placeholder
Ո՞ր ըմպելիքը կօգնի ազատվել որովայնի ճարպից