Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 800 դեպք, որից 207-ը՝ Մեծ Բրիտանիայում
Աշխարհում
10:56 04/06/2022
Աշխարհ

Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 800 դեպք, որից 207-ը՝ Մեծ Բրիտանիայում

Կապիկների ծաղիկ վիրուսով մարդու վարակման գրեթե 800 դեպք է գրանցվել 28 երկրներում, այդ թվում 20 դեպք ՝ ԱՄՆ-ում, գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հղում անելով CDC-ին։

CDC-ն իր կայքում տեղադրել է ինտերակտիվ քարտեզ, որը, հիմնվելով պաշտոնական բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, ցույց է տալիս հիվանդության տարածումն ամբողջ աշխարհում:

Ըստ աղբյուրի՝ 28 երկրներում գրանցվել է վարակի 790 դեպք։ Առաջատարներն են Մեծ Բրիտանիան, որտեղ հիվանդացել է 207 մարդ, Իսպանիան և Պորտուգալիան՝ համապատասխանաբար 156 և 138 հիվանդներով։

ԱՄՆ-ը մնում է ութերորդ տեղում՝ 20 դեպքով, որին հաջորդում են Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:

Placeholder
Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 800 դեպք, որից 207-ը՝ Մեծ Բրիտանիայում