Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը հասել է 60-ի
Իրավունք
18:13 06/06/2022
Տարածաշրջան

Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը հասել է 60-ի

Թուրքական «Dicle Firat» լրագրողների միությունը հրապարակել է լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դրանում հատկապես ուշադրություն է հրավիրվել կին լրագրողների թիրախավորումներին, նրանց նկատմամբ սպառնալիքների ու բռնության դրսևորումներին: Որպես ամենաթարմ օրինակ` նշված է նույն միության համանախագահ Դիջլե Մյուֆթուօղլուի ձերբակալությունը:

Զեկույցում արձանագրված են հետևյալ փաստերը։ Մասնավորապես, մայիսին ձերբակալվել է 11 լրագրող, կոպիտ վերաբերմունքի է արժանացել 11 լրագրող, սպառնալիք է ստացել 10 լրագրող, արգելք է դրվել 11 լրագրողի նյութերի վրա, կալանավայրում խախտվել են 1 լրագրողի իրավունքները, 4 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 5 լրագրողի դատավարություն է սկսվել, 4 լրագրղի վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել, իսկ ձերբակալված լրագրողների թիվը հասել է 60-ի:

 

Placeholder
Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը հասել է 60-ի