Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լա Սկալա» թատրոնը, չնայած պատժամիջոցներին, թատերաշրջանը կսկսի «Բորիս Գոդունով» օպերայով
Լա Սկալան նոր սեզոնը կբացի դեկտեմբերին կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկո «Բորիս Գոդունով» օպերայով, Միլանի թատրոնը չի ողջունում ռուսական ստեղծագործությունների չեղարկումը։
«Ես դեմ եմ «վհուկների որսին»։ Ես չեմ աջակցում ռուսական ստեղծագործությունների չեղարկումը, և երբ կարդում եմ Պուշկինը, չեմ թաքցնում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ АНСА գործակալությունը մեջբերել է թատրոնի տնօրեն Դոմենիկ Մեյերի խոսքերը
Թատրոնի կայքում նշվում է, որ «Բորիս Գոդունով»-ի բեմադրությունը նախատեսված է դեկտեմբերի սկզբին. նախադիտումը տեղի կունենա 4-ին, իսկ պրեմիերան՝ դեկտեմբերի 7-ին։ Այնուհետև «Բորիս Գոդունով»-ը կներկայացվի դեկտեմբերի 10-29-ը։
Մեյերը հաստատել է նաև Միլանի թատրոնի որոշումը՝ շարունակել աշխատել ռուս արտիստների հետ։