Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է
Տարածաշրջան
19:09 06/06/2022
Տարածաշրջան

Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,8 տոկոսով։Այս մասին գրում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով Geostat-ին։

Ըստ այդմ՝ քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը նվազել է 2,1 տոկոսային կետով՝ հասնելով 15 տոկոսի, իսկ գյուղական բնակավայրերում՝ 6,3 տոկոսային կետով՝ հասնելով 21,3 տոկոսի։

Նշում է, որ 2021 թվականին աղքատության բացարձակ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։

Placeholder
Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է