Բյուրեղավանում ավարտական միջոցառմանը թունավորված ևս մեկ քաղաքացի է հոսպիտալացվել, մեկն էլ՝  դուրս գրվել
Առողջություն
19:13 07/06/2022
Հայաստան

Բյուրեղավանում ավարտական միջոցառմանը թունավորված ևս մեկ քաղաքացի է հոսպիտալացվել, մեկն էլ՝ դուրս գրվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են․

«Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում հոսպիտալացված պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։

2022 թվականի հունիսի 7-ի ժամը 15։30-ի դրությամբ հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։

Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են»։

Placeholder
Բյուրեղավանում ավարտական միջոցառմանը թունավորված ևս մեկ քաղաքացի է հոսպիտալացվել, մեկն էլ՝ դուրս գրվել