Օպերայի և բալետի թատրոնի՝ գալիք վերաբեմադրություններն ու պրեմիերան
Օրվա թեմա
13:42 07/06/2022
Հայաստան

Օպերայի և բալետի թատրոնի՝ գալիք վերաբեմադրություններն ու պրեմիերան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 22-ին և 23-ին կներկայացվի Ջ .Վերդիի ամենահայտնի փարիզյան սիրո պատմության վերաբեմադրությունը՝ հայտնի «Տրավիատա» օպերան: Ներկայացման երաժշտական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասում է, որ օպերայի վերականգնման աշխատանքներն ավարտին են մոտենում։

Ներկայացման վերականգնող ռեժիսորն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Իրկին Գաբիտովը, ով թիմի հետ հրավիրվել է Մարինյան թատրոնից։

«Վստահ եմ՝ կտեսնեք նոր ներկայացում՝ նոր զգեստներով ու նոր դեկորացիաներով»,- ասում է  Դուրգարյանը։

Նա նաև տեղեկացնում է, որ հունիսի 27-ին և 28-ին կներկայացվի Ս.Ռախմանինովի «Ալեկո» օպերայի վերաբեմադրությունը, նույնպես բեմադրել է Իրկին Գաբիտովը։

«Մեկ բաժնում կլինի «Ալեկո»-ն, երկրորդ բաժնում՝ «Սիմֆոնիկ պարեր» բալետի պրեմիերան: Սա նոր բեմադրություն է մեզ համար։ Վստահ եմ՝ հանդիսատեսի համար հետաքրքիր կլինի տեսնել Ռախմանինովի երկու ստեղծագործությունը մեկ օրում»,- նշում է Կարեն Դուրգարյանը։

Placeholder
Օպերայի և բալետի թատրոնի՝ գալիք վերաբեմադրություններն ու պրեմիերան