Ռուսաստանում փորձարկում են կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը
Աշխարհում
15:55 08/06/2022
Աշխարհ

Ռուսաստանում փորձարկում են կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը

Ռուսաստանում ընթանում է կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումը, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Այժմ փորձարկվում է կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը և դրա բուժման համար նախատեսված դեղամիջոցները»,- լրագրողներին հայտնել է նախարարը։

Նա պարզաբանել է, որ այսօր Շանհայան համագործակցության կազմակերպության  (ՇՀԿ) երկրների առողջապահական համակարգերի առաջ ծառացած խնդիրներից մեկը նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին արձագանքելու համախմբված մոտեցումների մշակումն է, ինչպիսին է կապիկների ծաղիկ վիրուսը։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
 

Placeholder
Ռուսաստանում փորձարկում են կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը