Դոլարը մեկ օրում արժեզրկվել է 4.59 դրամով, եվրոն՝ 11.03 դրամով
Տնտեսություն
12:49 11/06/2022
Հայաստան

Դոլարը մեկ օրում արժեզրկվել է 4.59 դրամով, եվրոն՝ 11.03 դրամով

Դրամն ամերիկյան դոլարի համեմատ շարունակում է արժևորվել: Եթե երկու շաբաթ առաջ հայաստանյան բանկերը մեկ դոլարը ձեռք էին բերում 441-446 դրամով, ապա այսօր՝ 412.44-417 դրամով։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Rate.am կայքից, ՀՀ բանկերում ժամը 12:30-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.44 դրամ՝ մեկ օրում միանգամից արժեզրկվելով 4.59 դրամով։

Դոլարի առքի ամենաբարձր գինը կազմում է 410 դրամ, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 420 դրամ:

Մեկ օրում եվրոն էլ արժեզրկվել է 11.03 դրամով։ Մասնավորապես, միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 431.74 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 446 դրամ։

Ի տարբերություն դոլարի և եվրոյաի, ռուսական ռուբլին արժևորվել է. միջին առքը կազմում է 6.52 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝  7.15 դրամ։
 

Placeholder
Դոլարը մեկ օրում արժեզրկվել է 4.59 դրամով, եվրոն՝ 11.03 դրամով