Երշիկեղենի շրջանառության ոլորտում առերևույթ խնդիրներով հարուցվել է թվով 12 վարույթ
Տնտեսություն
14:00 11/06/2022
Հայաստան

Երշիկեղենի շրջանառության ոլորտում առերևույթ խնդիրներով հարուցվել է թվով 12 վարույթ

2021 թվականին երշիկեղենի շրջանառության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության  արդյունքում բացահայտված առերևույթ խնդիրների առիթով հարուցվել է թվով 12 վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հիմքերով։

Հանձնաժողովից հայտնում են, որ վարույթների շրջանակներում թվով 10 տնտեսավարող սուբյեկտ համագործակցել է Հանձնաժողովի հետ և սեղմ ժամկետներում ներկայացրել տվյալներ թույլ տված բացթողումները շտկելու վերաբերյալ։

Միաժամանակ «Ջրվեժ մսամթերքի կոմբինատ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 4 207 268 ՀՀ դրամի չափով։

«Բարի Սամարացին» ՍՊ ընկերությունը գործի ընթացքում  պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել (որի համար նշանակվել է տուգանք՝ 4 154 200 ՀՀ դրամի չափով), հետևաբար նշված հիմքով վարույթը կասեցվել է։

 

Placeholder
Երշիկեղենի շրջանառության ոլորտում առերևույթ խնդիրներով հարուցվել է թվով 12 վարույթ