Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է
Առողջություն
15:00 13/06/2022
Հայաստան

Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է

Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրը, Առողջապահության նախարարությունը, ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում են արշավ՝ «Արյուն հանձնելը համերաշխության քայլ է» խորագրով:

Արշավի նպատակն է խրախուսել արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով:

Ընկերությունից մանրամասնում են, որ ժամը 9:00-ից 13:00-ը, բոլոր ցանկացողները կարող են արյուն հանձնել հանրապետության արյան կայաններում, որտեղ Հայկական Կարմիր խաչի կամավորները կուղղորդեն և կաջակցեն գործընթացի ամբողջ ընթացքում:

Հասցեներ.

.«ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (ՓԲԸ)
ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք
(Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան)


.«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ                                                                                                                                                  ԿԱՅԱՆ» ՓԲԸ  
ք.Վանաձոր,Նժդեհի 2/42    

                                               
.ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ ՊՓԲԸ       
ք.Հրազդան Ղուկասյան փ․ 40

.«ԱՐՄԱՎԻՐԻ   ՄԱՐԶԱՅԻՆ  ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ

ք․Արմավիր, Մ․Հերացի փողոց,10 շենք

. «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ
ք․ Գորիս, Օրբելյանների փ․ 5/2

.ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ ՓԲԸ
ք․Գյումրի, Մազմանյան փ․ 3ա։
 

Placeholder
Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է