Մայիսի 9 % գնաճն չափազանց բարձր թիվ է Հայաստանի պատմական զարգացումների առումով. Մարտին Գալստյան
Տնտեսություն
15:11 13/06/2022
Հայաստան

Մայիսի 9 % գնաճն չափազանց բարձր թիվ է Հայաստանի պատմական զարգացումների առումով. Մարտին Գալստյան

«Մայիսի տվյալներով ունենք սպառողական գների 9 % աճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսությա և պատմական զարգացումները դիտարկելու առումով»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա պատասխանեց ՔՊ-ական պատգամավորի հարցին, թե ինչո՞ւ դրամի արժևորումը չի բերում գնանկման, իսկ արտահանող ընկերությունները տուժում են:

Գալստյանը հայտարարեց, որ սպառողական գների 9 % գնաճը ցույց է տալիս, որ առաջին անհրաժեշտության ապրաքների գնաճն շատ ավելի բարձր են:

ԿԲ նախագահի խոսքով՝ իր ղեկավարած գերատեսչությունն արտարժույթի շուկայում միջնորդելու լիազորություն չունի, բայց 2022թ-ին շուկայից 100 մլն դոլարի արտարժույթ են ձեռք բերել, որը մանդատի ներքո է եղել:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ ԿԲ-ն չի կարող արտարժույթի լողացող կուրսի վրա ազդել և ինտերվեցիա է արել միայն այն դեպքում, երբ արձանագրվել է շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ:

Նկատելով, որ փորձագետները ԿԲ-ին հորդորում են մտնել արտարժույթի շուկա և արժեզրկել ազգային արժույթը՝ ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարն ասաց. «Այն մի կողմից միգուցե օգնի տնտեսվարողների որոշակի խմբին, օրինակ՝ արտահանողներին, բայց պետք է հասկանաք թե ո՞վ է դրա համար վճարելու: Դրա համար վճարելու է լայն հասարակությունը, որովհետև եթե դոլարի փոխարժեքն պայմանականորեն լինի այսօրվա փոխարժեքից որոշակի բարձր, ապա մենք կունենաք գնաճի շատ ավելի բարձր մակարդակ, որն անխուսափելիորեն հանգեցնելու է մեր հայրենակիցների, մասնավորապես՝ տնտեսապես շատ զգայուն քաղաքացիների կենսամակարդակի ավելի նվազաման»:

Մարտին Գալստյանը իրավիճակից ելքը տեսնում է գործադիրի կողմից տնտեսության սեկտորային քաղաքականություն վարելու մեջ, որը ենթադրում է արտահանող ընկերություններին օժանդակության տրամադրում՝ սուբսիդիաների և հարկային արտոնությունների տեսքով, իսկ միջոցները պետք է վերցնել գնաճի հետևանքով հավելյան հարկային մուտքերից:

Հանձնաժողովում քննարկվում էր նաև 2022 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Տեղեկանքում մասնավորապես ասվում է.
«2022 թվականի առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը կազմել է 7.4%, իսկ միջին գնաճն առաջին եռամսյակում՝ 7%:2022 թվականի հունվար-մարտ ամիսներին, հաշվի առնելով միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 1.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9.25%»:

Placeholder
Մայիսի 9 % գնաճն չափազանց բարձր թիվ է Հայաստանի պատմական զարգացումների առումով. Մարտին Գալստյան