Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն, հարցն այն է՝ որն է լինելու դրա գինը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Քաղաքական
12:02 13/06/2022
Աշխարհ

Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն, հարցն այն է՝ որն է լինելու դրա գինը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն հաստատել, գրում է «Կոմերսանտ»-ը։

Նրա խոսքով՝ հիմնական հարցն այն է, թե ինչ տարածքային զիջումներ այն կարժենա Ուկրաինային։ Ուստի ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները վճարեն նվազագույն գինը, ասել է գլխավոր քարտուղարը։

«Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն։ Հարցն այն է, թե որն է լինելու դրա գինը։ Որքան տարածք, ազատություն և ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այդ խաղաղության համար: ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ բանակցային սեղանի շուրջ նրան ամենաուժեղ դիրքը գրավելու համար, որոնցով պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները»,- ասել է Ստոլտենբերգը Հելսինկիում կայացած ճեպազրույցում։

Միաժամանակ Սթոլթենբերգը նշել է, թե իր գործն այն չէ, որ դատի, թե որքան պետք է վճարել խաղաղության համար։ «Դա կախված է ուկրաինացիներից։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանց աջակցության համար, - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Placeholder
Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն, հարցն այն է՝ որն է լինելու դրա գինը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար