Անձրևաջրերը լցվել են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները
Հասարակություն
18:55 14/06/2022
Հայաստան

Անձրևաջրերը լցվել են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները

Հունիսի 14-ին, ժամը 16։54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են ջրահեռացման և ջրալցման կանխարգելիչ աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Անձրևաջրերը լցվել են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները