Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն
Սպորտ
21:58 14/06/2022
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։ Մեր ընտրանին պարտվեց մրցակցին 1:4 հաշվով:

Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակն է Վահան Բիչախչյանը։ Հանդիպման վերջում Հայաստանի հավաքականը դաշտում մնաց 9 խաղացողով. առաջին խաղակեսի վերջում Արման Հովհաննիսյանը ստացավ կարմիր քարտ, երկրորդի վերջում՝  Կամո Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում, կայացել է Ազգերի լիգայի
Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը, որտեղ Հայաստանի  հավաքականը պարտվեց մրցակցին 2:0 հաշվով:

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն