Այսօր դոլարն ու ռուբլին թանկացել են
Տնտեսություն
09:18 14/06/2022

Այսօր դոլարն ու ռուբլին թանկացել են

Դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքները հունիսի 12-ի համեմատ բարձրացել են։

Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերում ժամը 08:45-ի դրությամբ դոլարի միջին առքը կազմում է 412.59 դրամ (արժևորվել է 0.19 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 419 դրամ:

Ռուսական ռուբլին արժևորվել է 0.01 դրամով։ Մասնավորապես, միջին առքը կազմում է 6.55 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.34 դրամ։

Եվրոն արժեզրկվել է 3.41 դրամով. միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 428.18 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 439 դրամ։
 

Placeholder
Այսօր դոլարն ու ռուբլին թանկացել են