IKEA-ն պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից
Տնտեսություն
11:13 15/06/2022
Աշխարհ

IKEA-ն պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից

Միջազգային IKEA ընկերությունը, հավանաբար, պատրաստվում է Ռուսաստանից «հանգիստ» hեռանալուն, կարծում են aif.ru-ի զրուցակիցները։

Ըստ աղբյուրի՝ IKEA Industry Tikhvin-ի և IKEA Industry Vyatka-ի աշխատակիցները հրավերներ են ստացել հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին կայանալիք հանդիպումների մասին։

«Ընդհանուր ժողովի թեման չի նշվում»,- ասել է արտադրական հատվածի արհմիությունների կազմակերպիչ Ալեքսանդր Իլարիոնովը։  «Այս ձեռնարկությունների աշխատակիցների մեծ մասն այսօր կոլեկտիվ արձակուրդում է, ավելի վաղ IKEA-ն հայտարարել էր Ռուսաստանում արտադրական գործունեությունը դադարեցնելու մասին»,-հավելել է նա։

Ներկայումս Ռուսաստանում IKEA-ի խանութները փակ են (ներառյալ առցանց խանութը): Դրանք, ինչպես պահեստներն ու գործարանները, չեն աշխատի մինչև օգոստոսի վերջ (սկզբում խոսվում էր, որ աշխատանքները կդադարեցվեն մինչև մայիսի վերջ, բայց հետո ժամկետը երկարաձգվեց)։ Դադարեցվել է նաև արտահանումն ու ներմուծումը։ Աշխատում են միայն այն աշխատակիցները, որոնք զբաղված են նախկինում կատարված առցանց պատվերներով և վարչատնտեսական գործունեությամբ։

IKEA-Industry արտադրական խումբը Ռուսաստանում ներկայացված է կահույքի երեք գործարաններով՝ Տիխվինում (Լենինգրադի մարզ), Վելիկի Նովգորոդում և Կրասնայա Պոլյանայում (Կիրովի մարզ):

Զուգահեռաբար, ըստ սոցցանցերի հաղորդագրությունների, IKEA-ի արտադրանքի վաճառքի մեծ աճ է նկատվում շուկաների և այլ մանրածախ կետերի միջոցով:
 

Placeholder
IKEA-ն պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից