Վրաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները ազատվում են թեստ ներկայացնելու պարտավորությունից
Տարածաշրջան
18:00 15/06/2022
Տարածաշրջան

Վրաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները ազատվում են թեստ ներկայացնելու պարտավորությունից

Այսօրվանից օտարերկրյա քաղաքացիներից Վրաստանի տարածք մուտք գործելիս պատվաստման վկայական և բացասական PCR թեստ չի պահաջվում։

Jnews-ի հաղորդմամբ, «Վրաստանի կառավարության՝ մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ արդեն համապատասխան փոփոխություն է կատարվել։

Փոփոխության համաձայն՝ արտերկրից ժամանող ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից) ազատվում է Covid-19-ի դեմ պատվաստման վկայական կամ բացասական PCR թեստ ներկայացնելու պարտավորությունից:

 

Placeholder
Վրաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները ազատվում են թեստ ներկայացնելու պարտավորությունից