Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ հայտարարել է ավելի քան 10 հազար պատժամիջոց։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ին:
«Նեոլիբերալիզմի դիկտատուրան արտասահմանում՝ ռուս հայրենակիցների աչքերով» պանելային քննարկման շրջանակում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի Telegram ալիքում հրապարակված ելույթի տեքստում ասվում է «ռեկորդային՝ ավելի քան 10 հազար, պատժամիջոցների մասին, որոնք սահմանվել են ամեն ինչի և բոլորի նկատմամբ անխտիր»։
«Աբսուրդային է նույնիսկ ոչ թե նրանց աստղաբաշխական թիվը, այլ հիմնավորող ձևակերպումները, օրինակ՝ «ռուսական պետության գործողություններին աջակցելու համար»: Սա է ռուսի մեղքը»,-ասել է նա: