Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսական ընկերությունները վրացական կազմակերպություններին օգտագործում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար
«Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում, ասել է, որ ռուս ֆիզիկական անձինք և ընկերությունները օգտագործում են Վրաստանում գրանցված իրավաբանական անձանց՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար։
«Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ՝ նա կոչ է արել ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսները հնարավորություն չունենան խուսափել պատժամիջոցներից։
«Նրանք այժմ ակտիվորեն օգտագործում են վրացական բանկերը, վրացական ֆինանսական համակարգը, վրացական ընկերությունները և այլն։ Եթե դուք Ռուսաստանում պատժամիջոցների տակ եք, մտնում եք առցանց, գրանցում եք վրացական ընկերություն, հեռակա կարգով բացում բանկային հաշիվ և սկսում գործառույթները»,-«ԱՄՆի գերմանական Մարշալի հիմնադրամի» միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Արախամիան։