Էրդողանի թիմակիցներից ովքե՞ր կարող են լինել Թուրքիայի նախագահի թեկնածուներ
Քաղաքական
16:40 17/06/2022
Տարածաշրջան

Էրդողանի թիմակիցներից ովքե՞ր կարող են լինել Թուրքիայի նախագահի թեկնածուներ

Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուն հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է 5 անուն, որոնք կարող են առաջադրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, եթե տապալվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման գործընթացը, գրում է Էրմենիհաբերը։

Ուղուրօղլուն կրկնել է այն վարկածը, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (ԲԸՀ) կմերժի Էրդողանի թեկնածության առաջադրման դիմումը՝ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, քանի որ վերջինս 3-րդ անգամ չի կարող առաջադրվել ու պաշտոնավարել:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամնները բազմիցս անհիմն են համարել շրջանառվող այս պնդումները, բայց ըստ թուրք վերլուծաբանի՝ Էրդողանը ցանկանում է գործել հետևյալ սցենարով։

Պարտվածի կարգավիճակում չհայտնվելու նկատառումով իր փոխարեն առաջադրել որևէ այլ թեկնածուի, հետո ընտրված նախագահի միջոցով գնալ փոփոխությունների՝ հաստատելով ուժեղացված խորհրդարանական ռեժիմ, և փորձել կրկին դառնալ վարչապետ:
 

Placeholder
Էրդողանի թիմակիցներից ովքե՞ր կարող են լինել Թուրքիայի նախագահի թեկնածուներ