Յուրի Սաքունցն ատամներով տեղաշարժել է երկու հրշեջ-փրկարարական մեքենա
Հասարակություն
11:20 17/06/2022
Հայաստան

Յուրի Սաքունցն ատամներով տեղաշարժել է երկու հրշեջ-փրկարարական մեքենա

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ: Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա:

ԱԻՆ-ից հայտնում են, որ նախորդ անգամ ՃԿՊԱ-ի դասախոսը ճկույթով տեղաշարժել էր 33 տոննա կշռով մետրոյի վագոնը: Առաջիկայում Գինեսի, Դյուցազնագրքի և միջազգային տարբեր մրցաշարերի բազմակի ռեկորդակիրը պատրաստվում է սահմանել նոր ռեկորդ՝ ճկույթով տեղաշարժել ուղղաթիռ:





Placeholder
Յուրի Սաքունցն ատամներով տեղաշարժել է երկու հրշեջ-փրկարարական մեքենա