«Ռոմեո և Ջուլիետ». պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում
Օրվա թեմա
09:00 17/06/2022
Հայաստան

«Ռոմեո և Ջուլիետ». պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում

Կես դար անց Հայաստանում է լեգենդար բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը՝ բեմադրելու հռչակավոր կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը: Առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-ին, 2-ին և 3-ին:

Օլեգ Վինոգրադովն ասում է՝ ուրախ է, որ կրկին այս հիանալի երկրում է, գեղեցիկ քաղաքում։

«Բալետը զարգանում է։ Գալիս են երիտասարդ, տաղանդավոր, գեղեցիկ պարողներ ու պարուհիներ, և մենք ուզում ենք ցուցադրել Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի նոր մակարդակը։ Այս պրեմիերան համընկավ իմ 75-ամյակի հետ, այդ իսկ պատճառով  շատ ուրախ եմ արտիստների հետ միասին ներկայացնեմ Շեքսպիրի և Պրոկոֆևի մեծագույն ստեղծագործությունը։ Հույս ունեմ սրան կհաջորդեն այլ ներկայացումներ»,- նշում է լեգենդար բալետմայստերը։

Օլեգ Վինոգրադովի խոսքով, հաճելի է աշխատել այս հիանալի խմբի հետ, թատրոնը փոխվել է բոլոր չափանիշներով, ղեկավարությունը նույնպես հիանալի է։

ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը բալետի մասին ասում է. «Բալետն առեղծված է, որը շատ քչերն են հասկանում, և շատ քչերն են ի վիճակի հասկանալ, բայց դրանում նրա առավելությունն է»։ 

Placeholder
«Ռոմեո և Ջուլիետ». պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում