Մենք ասում ենք անգլերենն էլ այո, ռուսերենն էլ այո, ֆրանսերենն էլ այո, վրացերենն էլ այո. Վահրամ Դումանյան
Կրթություն, գիտություն
15:51 17/06/2022
Հայաստան

Մենք ասում ենք անգլերենն էլ այո, ռուսերենն էլ այո, ֆրանսերենն էլ այո, վրացերենն էլ այո. Վահրամ Դումանյան

«Մենք չենք ասում անգլերենը չէ, ռուսերենը՝ այո: Անգլերենն էլ այո, ռուսերենն էլ այո, ֆրանսերենն էլ այո, վրացերենն էլ այո»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ռուսերեն դպրոցների և դասարանների թվի ավելացման մասին հարցին:

Ըստ նախարարի՝ եթե Ռուսաստանը պատրաստ է որոշակի աջակցություն տրամադրել, որպեսզի ռուսերենը Հայաստանում ավելի հանրահռչակվի, շատ լավ կլինի։

«Այն բարդագույն պրոցես է, մեկ հրամանով որոշվող հարց չէ` լեզուն դարձնել այսքան ժամ։ Դարձրեցինք, բայց ո՞վ պիտի դասավանդի, ինչպե՞ս պիտի դասավանդի, ուսուցիչներն ովքե՞ր պիտի լինեն, ինչպե՞ս պիտի պատրաստվեն, վերապատրաստվեն։ Դա շատ բարդ պրոցես է ու միջոցներ են պահանջում»,-հայտնեց Դումանյանը և հավելեց եթե ՌԴ-ն ցանկանում է հայաստանում ռուսերենը մասսայականացնել և այն չի հակասում ՀՀ-ի մոտեցումներին, ապա հարց չկա։

ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ  ներկա պահին որևէ որոշում գոյություն չունի ռուսերեն դպրոցներ բացելու վերաբերյալ, բայց իրենք պատրաստ են ողջունել նման նախաձեռնությունը։
 

Placeholder
Մենք ասում ենք անգլերենն էլ այո, ռուսերենն էլ այո, ֆրանսերենն էլ այո, վրացերենն էլ այո. Վահրամ Դումանյան