Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը 338 մլն 100 հազար դրամհատկացման մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ այդ գումարը կուղղվի մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը:
«ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերին և ֆեդերացիաների 2022 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ լավագունս մասնակցելու համար։ Ոստի անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստը հատկացնել Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներին, օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից»,-ասված է նախագծի հիմնավոման մեջ։
Դումանյանը հայտնեց, որ նախատեսված նպաստները կտրամադրվեն 2022 թ հունիսից մինչև դեկտեմբերը ներատյալ և գումարների չափերի հրապարակման իրավունքը թողեց Նիկոլ Փաշինյանին:
Վերջինս էլ ասաց, որ օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ, օլիմպիական վարկանիշներ հաղթահարածները կստանան 300 հազար դրամ նպաստ:
Փաշինյանի խոսքով՝ աշխարհի առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրածները կստանան 500 հազար դրամ, 2-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ: