Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ալիևի պահանջով կամ ցանկությամբ. Էդգար Ղազարյան
Քաղաքական
15:48 20/06/2022
Հայաստան

Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ալիևի պահանջով կամ ցանկությամբ. Էդգար Ղազարյան

«Ավետիք Չալաբյանի դեմ իրականացնող գործընթացներն իրավական իմաստով հիմնազուրկ են, բայց նաև ակնհայտ է, թե ինչքան  հարուստ է դրա քաղաքական բաղադրիչը»,- ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ մեր հասարակական կյանքում Ավետիք Չալաբյանի որակների՝ անբասիր կենսագրությամբ, մարդկային, մասնագիտական բարձր հատկանիշներով և հասարակական բարձր հեղինակությամբ, քաղաքական գործիչներ շատ չեն։

«Վստահ կարելի է  ասել, որ Չալաբյանն ու նրա կարգի գործիչները  պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար և հատկապես  այս ժամանակաշրջանում, երբ որ իրականացվում են  ակտիվ քաղաքական գործողություններ, անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար»,- ասաց Է. Ղազարյանը։

Մյուս կողմից, նա նշեց, որ խորը համոզմունք ունի՝ Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով կամ ցանկությամբ,  որովհետև Չալաբյանը հատկապես իր վերջին ժամանակաշրջանի գործունեությամբ և ուսումնասիրությունների, հրապարակախոսությունների առանցքում պահում էր Արցախի անվտանգության հարցերը։

«Իսկ այն, որ Փաշինյանը վաղուց է կատարում Ադրբեջանի նախագահի հանձնարարություններն ու ցանկությունները, կարծում եմ, դրա համար լրացուցիչ փաստարկներ և ապացույցներ պետք չեն»,- ասաց Ղազարյանը։ 

Նա վստահ է, որ  Չալաբյանի ազատության մեջ գտնվելն ու հրապարակային  ակտիվ գործունեության հնարավորությունները կարող էին շատ էապես փոխել պայքարի տրամաբանությունն ու  բովանդակությունը։

 

Placeholder
Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ալիևի պահանջով կամ ցանկությամբ. Էդգար Ղազարյան