Հայկական գուլպաների արտադրությունը նվազել է
Տնտեսություն
09:00 20/06/2022
Հայաստան

Հայկական գուլպաների արտադրությունը նվազել է

Հայաստանում 2022 թվականի չորս ամիսներին գուլպեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.9%-ով և կազմել 5 336.8 հազար զույգ։

2021թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 6 747.1 հազար զույգ զուգագուլպաներ, ռեյտուզներ, գուլպաներ, կիսագուլպաներ, տրիկոտաժե կամ գործած գուլպեղեն։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, բամբակյա գործվածքների արտադրությունը ևս զգալի նվազել է։ Մասնավորապես, այս տարվա չորս ամիսներին արտադրվել է 5.2 տոննա բամբակյա գործվածք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 55.6%-ով։
 

Placeholder
Հայկական գուլպաների արտադրությունը նվազել է