ՄՊՀ-ն վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
Տնտեսություն
19:22 21/06/2022
Հայաստան

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ

ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հայտնում է․

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել  հավի ձվի շրջանառության ոլորտում:

Ուսումնասիրության արդյունքում  վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ»: 

Placeholder
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ