Կոկորդիլոսը ընկերների աչքի առաջ հարձակվել է տղամարդու վրա ու կերել նրան
Աշխարհում
16:14 21/06/2022
Աշխարհ

Կոկորդիլոսը ընկերների աչքի առաջ հարձակվել է տղամարդու վրա ու կերել նրան

Ինդոնեզիայում գետի ափին կոկորդիլոսը հարձակվել է տղամարդու վրա և նրան քարշ տվել ջրի տակ և սպանել։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, Արևելյան Կալիմանտան նահանգում։ Կոկորդիլոսը ընկերների և ընտանիքի աչքի առաջ բռնել է 37-ամյա տղամարդուն և անմիջապես քաշել ջուրը։ Հարազատներն անմիջապես շտապել են գետը՝ փորձելով փրկել ինդոնեզացուն, սակայն չեն կարողացել գտնել ոչ կենդանուն, ոչ էլ տղամարդուն։

Նրա կիսով չափ կերած մարմինը հայտնաբերվել է միայն հաջորդ օրը ուշ երեկոյան։ «Նրան հայտնաբերել են հարազատները, որոնք ինքնուրույն որոնումներ են իրականացրել», - Տարերային աղետների հետևանքների վերացման տարածքային գործակալության պետը։

Այն շրջանի բնակիչներին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, զգուշացվել է հատկապես զգոն լինել Լոպ գետի ափին գտնվելու ժամանակ:
 

Placeholder
Կոկորդիլոսը ընկերների աչքի առաջ հարձակվել է տղամարդու վրա ու կերել նրան