ԱՍՀ նախարարություն. Երևանում և մարզերում առկա է 3.300 թափուր աշխատատեղ
Օրվա թեմա
15:09 22/06/2022
Հայաստան

ԱՍՀ նախարարություն. Երևանում և մարզերում առկա է 3.300 թափուր աշխատատեղ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում այս պահի դրությամբ առկա է ավելի քան 3,300 թափուր աշխատատեղ։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հարթակում հավաքագրված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։ 

Նշենք, որ Ա տառով մասնագիտությամբ թափուր տեղերում գերակշռում են ադմինիստրատորները, առաքիչները, անասնաբույժները, այգեպանները։ Իսկ օրինակ Երևան քաղաքում բարձրագույն կրթությամբ, երեք լեզվի իմացությամբ 0 աշխատատեղ է մշակույթի ոլորտում։

Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցի միջոցով՝ https://bit.ly/3QDtn9W։

Placeholder
ԱՍՀ նախարարություն. Երևանում և մարզերում առկա է 3.300 թափուր աշխատատեղ