Կարսում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավիրել և ոչնչացնել
Քաղաքական
18:54 23/06/2022
Տարածաշրջան

Կարսում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավիրել և ոչնչացնել

Թուրք գանձագողերը թիրախավորել են  Կարսի քաղաքի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները,  շարունակում են դրանք ավիրել և ոչնչացնել։

Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։Այդ գրում է ermenihaber-ը՝ հղում անելով «Cumhurriyet» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու վտանգի տակ է գտնվում։

Թե՛ եկեղեցին և թե՛ գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։

Placeholder
Կարսում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավիրել և ոչնչացնել