«Գորիսի պետական համալսարան»-ի ռեկտոր հաստատվեց Տիգրան Վանդունցը
Կրթություն, գիտություն
14:03 23/06/2022
Հայաստան

«Գորիսի պետական համալսարան»-ի ռեկտոր հաստատվեց Տիգրան Վանդունցը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքը, ըստ որի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Նորանշանակ ռեկտորը հայտնեց, որ կանի հնարավորը՝ ի նպաստ Գորիսի պետական համալսարանի զարգացման ու առաջընթացի:

Placeholder
«Գորիսի պետական համալսարան»-ի ռեկտոր հաստատվեց Տիգրան Վանդունցը