ԵՄ 12 երկիր ամբողջությամբ կամ մասամբ մնացել է առանց ռուսական գազի
Քաղաքական
18:00 25/06/2022
Աշխարհ

ԵՄ 12 երկիր ամբողջությամբ կամ մասամբ մնացել է առանց ռուսական գազի

Եվրահանձնաժողովը պետք է համախմբվի և առաջատարի դեր ստանձնի էներգիայի գների հարցում, որպեսզի ավելի լավ համակարգի որոշումները: Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։

Սիմսոնը նաև հայտնել է, որ ԵՄ անդամ 27 պետություններից 12-ն ամբողջությամբ կամ մասնակիորեն մնացել են առանց ռուսական գազի:

«Տարեսկզբին պատրաստված ԵՄ ճգնաժամային ծրագիրը կարող է օգտակար լինել ցանկացած պահի, և անդամ երկրները պետք է պատրաստ լինեն կիրառելու իրենց ազգային ծրագրերը», - ասել է նա։

Սիմսոնը հայտնել է, որ անցած շաբաթ ԵՄ-ն համաձայնություն է ձեռք բերել մեծացնելու գազի մատակարարումները Իսրայելի և Եգիպտոսի հետ, ինչպես նաև խորացրել է համագործակցությունը Նորվեգիայի հետ, որը Եվրամիության մաս չէ։ Բացի այդ, նա նշել է, որ ԵՄ-ն շուտով պետք է համաձայնագիր ստորագրի Ադրբեջանից գազի մատակարարման վերաբերյալ։

Հունիսի 15-ին «Գազպրոմ»-ը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի առաքումը կնվազի մինչև 67 միլիոն խորանարդ մետր, ինչը կապված է Պորտովայայի կոմպրեսորային կայանում ևս մեկ Siemens գազատուրբինային շարժիչի հարկադիր անջատման պատճառով:
 

Placeholder
ԵՄ 12 երկիր ամբողջությամբ կամ մասամբ մնացել է առանց ռուսական գազի