Սինգապուրի վարչապետը մտահոգված է պարենի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի կապակցությամբ
Տնտեսություն
10:51 27/06/2022
Աշխարհ

Սինգապուրի վարչապետը մտահոգված է պարենի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի կապակցությամբ

Պարենի համաշխարհային շուկայում իրավիճակը մտահոգիչ է, թեև նման զարգացում սպասելի էր։ Ինչպես գրումէ  ՏԱՍՍ-ը, այդ մասին Սինգապուրի լրագրողներին տված հարցազրույցում ասել է հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունը՝ Ռուանդայում Համագործակցության (Ազգերի բրիտանական նախկին համագործակցություն) պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո։

«Շատ երկրներ ճնշման տակ են, նրանք ստիպված են փակել իրենց շուկաները, թեև դա հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին»,-երկուշաբթի վարչապետի խոսքերը մեջբերել է CNA հեռուստաալիքը։ Սինգապուրը, նրա խոսքով, «անհանգստացած է այս իրավիճակով, թեև դա սպասելի էր»: «Սա մեզ համար խնդիր է, քանի որ մենք սննդամթերք ենք ներմուծում, որն արդեն հիմնահարց էր դարձել, երբ սկսվեց կորոնավիրուսային համաճարակը»,-ասաց Լի Սյեն Լունը:

Նա մտահոգություն է հայտնել երկիր բանջարեղենի և թռչնամսի մատակարարման խափանումների առնչությամբ։ «Կառավարությունը սկսել է ընդլայնել սննդամթերքի մատակարարումները և աշխատանքներ է տանում ներմուծման դիվերսիֆիկացման ուղղությամբ»,-ասել է վարչապետը։

Մալայզիայի իշխանությունները, որը Սինգապուրին հավի մսի հիմնական մատակարարն է, մայիսի վերջին հայտարարեցին այդ տեսակի արտադրանքի արտահանման արգելքի մասին։ Ինչպես պարզաբանել են Կուալա Լումպուրում, դա պայմանավորված է ներքին շուկայում գների կարգավորման անհրաժեշտությամբ։
 

Placeholder
Սինգապուրի վարչապետը մտահոգված է պարենի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի կապակցությամբ