«Holiday Inn» հյուրանոցների ցանցը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Տնտեսություն
08:30 28/06/2022
Աշխարհ

«Holiday Inn» հյուրանոցների ցանցը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Բրիտանական հյուրանոցային ընկերություններից մեկը՝ InterContinental Hotels Group-ը (IHG), որին պատկանում է «Holiday Inn» հյուրանոցային ցանցը, հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

«Ներկայում մենք Ռուսաստանում բոլոր գործողությունները դադարեցնելու գործընթացում ենք՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում փոփոխվող պատժամիջոցների ռեժիմին համահունչ, ինչպես նաև Ռուսաստանում աշխատանքի պատճառով շարունակվող և ուժեղացող դժվարություններին պատճառով», - հայտնում են ընկերությունից:

Ավելի վաղ՝ մարտին, ընկերությունը հայտարարել էր Մոսկվայի իր գրասենյակի փակման մասին։

Holiday Inn-ը աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերից մեկն է, որին պատկանում է «Holiday Inn»-ը և «Crowne Plaza»-ն: Ընկերությունն ունի գրեթե 6000 հյուրանոց աշխարհի ավելի քան 100 երկրներում, մոտ 325 000 աշխատակից՝ հյուրանոցներում և կորպորատիվ գրասենյակներում։
 

Placeholder
«Holiday Inn» հյուրանոցների ցանցը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում