Էրդողանը կարող է 3-րդ անգամ լինել նախագահի թեկնածու
Քաղաքական
16:17 29/06/2022
Տարածաշրջան

Էրդողանը կարող է 3-րդ անգամ լինել նախագահի թեկնածու

Թուրքիայում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե արդյոք ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, գրում է Էրմենիհաբերը։

Այս թեմային անդրադարձել է թուրք լրագրողներից Ֆեհմի Քորուն՝ հայտնելով, որ Ղրղզստանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի (Meclis) նախագահ Մուսթաֆա Շենթոփը զանգահարել է իրեն Էրդողանի երրորդ անգամ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը կասկածի տակ դնող իր հեղինակած հոդվածի պատճառով:

Ղրղզստանում գտնվող Մուսթաֆա Շենթոփը հավաստիացրել է, որ Էրդողանը հնարավորություն ունի և կարող է առաջադրվել երրորդ անգամ առանց որևէ խնդրի։

Placeholder
Էրդողանը կարող է 3-րդ անգամ լինել նախագահի թեկնածու