Իրանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տրանսպորտային ոլորտում
Տնտեսություն
14:51 30/06/2022
Տարածաշրջան

Իրանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տրանսպորտային ոլորտում

Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով համատեղ կոմիտեի բանակցությունների ավարտին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ։Այս մասին գրում է ParsToday-ը։

Հուշագիրը ստորագրել են ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Իրանի ավտոճանապարհների կազմակերպության նախագահ Դարիուշ Ամանին և Ռուսաստանի ճանապարհների պահպանման վարչության գլխավոր քարտուղար և տրանսպորտի փոխնախարար Դմիտրի Ազբարովը։

Ամանին և Ազբարովն նշել են, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը  ցամաքային տրանսպորտի ոլորտում երկու երկրների միջև փոխանակումների ամրապնդմանն ուղղված քայլ է։

Կողմերը համաձայնության են եկել ավտոմոբիլային տրանսպորտի կարգավիճակի վիճակագրության և տեղեկատվության, Իրանի և Ռուսաստանի տարածքում միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի խնդիրների, երթևեկության լիցենզիաների օգտագործման և դրանց թվաքանակի համակարգման, սահմանային անցակետերի, տրանսպորտային միջանցքների և միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի ընդլայնման հարցերի շուրջ:

 

Placeholder
Իրանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տրանսպորտային ոլորտում