Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը
Քաղաքական
11:20 01/07/2022
Հայաստան

Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը

ԱԺ-ն առանց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ»  խմբակցությունների պատգամավորների սկսեց ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Իշխան Սաղաթելյանին ԱԺ-ի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերն են։

Նախագիծը ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը, որը հայտնեց, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանին ՔՊ-ական պատգամավորները կողմ են քվեարկել՝ հարգելով քաղաքացիների ընտրությունը և «ԱԺ կանոնակարգ» օրնքի պահանջը:

Նա հայտնեց, որ չնայած ԱԺ փոխնախագահի և որոշ հանձնաժողովների նախագահներին առաջադրելու իրավունքը սահմանադրական օրենքով ընդդիմությանն է, բայց նրանց հետ կանչելու իրավունք, ըստ ՍԴ որոշման, ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները:

Արուսյակ Ջուլհակյանը հայտնեց, որ Իշխան Սաղաթելյանն ունի 198 բացակա և չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին, այդ պատճառով էլ նախագիծ է ներկայացվել նրան ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից զրկելու վերաբերյալ:

ՔՊ-ական պատգամավորն Իշխան Սաղաթելյանին մեղադրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու և ատելության խոսք տարածելու մեջ:

Նա հայտնեց, որ ՔՊ-ն հետագայում կընտրի ընդդիմության այնպիսի թեկնածուի, որը կկատարի իր պարտականությունները:

Placeholder
Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը