Ռոսպոտրեբնադզորը վերացնում է համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները
Աշխարհում
10:45 01/07/2022
Աշխարհ

Ռոսպոտրեբնադզորը վերացնում է համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները

Ռոսպոտրեբնադզորը ՌԴ-ում վերացնում է սահմանափակումները, որոնք կապված են COVID-19 համաճարակի հետ։ Այս մասին «Գազետա ռու»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

Ռոսպոտրեբնադզորը հայտնում է, որ վերջին չորս ամիսների ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով հիվանդացության կայուն անկում, և հիվանդության գրեթե բոլոր հաստատված դեպքերը մեղմ են կամ ասիմպտոմատիկ: Ռուսաստանում համաճարակային գործընթացի դինամիկան համահունչ է համաշխարհային միտումներին։

Հաշվի առնելով օմիկրոն շտամի հիվանդացության զգալի նվազումը և շրջանառության առանձնահատկությունները՝ մարտի 1-ից նվազագույնի էին հասցվել սահմանափակող միջոցառումները տնտեսության տարբեր ոլորտների համար, երեխաների և երիտասարդների համար չեղարկվել էին մի շարք հակահամաճարակային միջոցառումներ կրթական կազմակերպություններում և այլ սոցիալական ենթակառուցվածքներ:

Placeholder
Ռոսպոտրեբնադզորը վերացնում է համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները