Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներն իրենց ձեռքերին պահած հայկական Բերձորի նկարները թողեցին խորհրդարանի դիմաց՝ «ևս մեկ անգամ արձանագրելով, որ սա է Հայաստանի և հայության այսօրվա առաջնային օրակարգը»։
Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություն չունեմ»։
Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց. «Աղավնոյի հետ կապված ես Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում, այդ հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում տեսնենք ինչպիսի հնարավոր լուծումներ կան։ Սուսում այս փուլում համարյա բնակիչ չունենք։ Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում»։
Իսկ Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ է հրավիրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լիազորությունները դադարեցնելու նախագծերով։
.jpg)
.jpg)

.jpg)

