20 տարի հետո միմյանց հետ կարող են ամուսնանալ հարազատ քույր ու եղբայր՝ գաղափար անգամ չունենալով սեփական հարազատական կապի մասին. Իրավաբան
Մշակույթ
19:56 02/07/2022
Հայաստան

20 տարի հետո միմյանց հետ կարող են ամուսնանալ հարազատ քույր ու եղբայր՝ գաղափար անգամ չունենալով սեփական հարազատական կապի մասին. Իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. 

«Հերթական մեծագույն խայտառակությունը առողջա(պահության) վայ-նախարար Ավանեսյան Անահիտի կողմից:

Սույն թվականի հունիսի 30-ի կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։

Նախագիծը մշակվել էր  ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:

Ըստ որոշման՝ կնքվելու է պայմանագիր կողմերի միջև: Պայմանագրով այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, հնարավորություն կստանան՝ դրանք օգտագործելու:

Դիցուկ, 20 տարի հետո միմյանց հետ կարող է ամուսնանան հարազատ քույր ու եղբայր, որոնք գաղափար անգամ չեն ունենալու սեփական հարազատական կապի մասին: Դե, իսկ այդպիսի ամուսնության դեպքում գենետիկ ֆոնդի աղավաղման և ոչ առողջ լինելու մասին կլռեմ»։ 

Placeholder
20 տարի հետո միմյանց հետ կարող են ամուսնանալ հարազատ քույր ու եղբայր՝ գաղափար անգամ չունենալով սեփական հարազատական կապի մասին. Իրավաբան