Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի հատակի սալերը ծանր տեխնիկայից վնասվել են
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում հատակի մի քանի մարմարե սալեր ճաքել են շենքը մաքրելու համար օգտագործված ծանր տեխնիկայի պատճառով։ 2020 թվականին տաճարը, որը երկար տարիներ գործել է որպես պատմական թանգարան, կրկին վերածվել է մզկիթի։ artguide.com-ի հաղորդմամբ, կարգավիճակի փոփոխությանը զուգընթաց այն մշակույթի նախարարության կազմի մեջ մտնող հնությունների վարչության վերահսկողությունից անցել է կրոնի հարցերի վարչությանը։
Ավելի վաղ՝ 2022 թվականի ապրիլի 18-ին, «Արվեստի պատմաբանների թուրքական ասոցիացիան» փաստագրել էր տաճարի յոթ մետրանոց Կայսերական դարպասի (մ.թ. 6-րդ դար) վնասը, որը բյուզանդացիների պնդմամբ, կառուցվել է կաղնու գերաններից, որոնք վերցվել են անմիջապես Նոյյան տապանից: