Բժիշկը խոսել է ամռանը գիրանալու հիմնական պատճառների մասին
Աշխարհում
12:12 02/07/2022
Աշխարհ

Բժիշկը խոսել է ամռանը գիրանալու հիմնական պատճառների մասին

Կանխարգելիչ բժշկության կլինիկայի բժիշկ Նատալյա Զուբարևան նշել է ամռանը գիրանալու հիմնական պատճառները: Այդ մասին մասնագետը խոսել է իր Telegram ալիքում։

Չափից ավելի քաղցր կամ բարձր կալորիականությամբ ըմպելիքներով ծարավը հագեցնելը կարող է լինել ավելորդ քաշի հիմնական պատճառը, մինչդեռ մարդն անգամ չի նկատում, թե օրվա ընթացքում որքան հեղուկ է կլանում։ Ավելի լավ է հրաժարվել լիմոնադներից, կվասից կամ գարեջուրից՝ նախընտրելով սովորական ջուրը։

«Ավելացած ցերեկային ժամերը նպաստում են ավելի ուշ քնելուն, որն իր հերթին կրկին մեզ կանչում է դեպի սառնարան: Շոգ եղանակին ախորժակը նվազում է, բայց սենյակի ջերմաստիճանը իջեցնելով, մենք դրանով իսկ հրահրում ենք բնական մեխանիզմների խափանում և «պտտվում ենք տեղում», ինչպես գարնանն արջերը որջում: Սա օդորակիչները չչարաշահելու ևս մեկ պատճառ է»,- զգուշացրեց մասնագետը։

Բժիշկը նաև նշել է, որ ամռանն առողջ զբոսանքները վերածվում են անվերջ խորտիկների, պաղպաղակի կամ քաղցր աղանդերի համտեսման գործընթացի, ինչը նույնպես նպաստում է քաշի ավելացմանը։ Ավելորդ կիլոգրամների ավելացման այլ պատճառներից բժիշկն առանձնացրել է մարզասրահ հաճախելու ընդմիջումը, շոգին այտուցվելը։
 

Placeholder
Բժիշկը խոսել է ամռանը գիրանալու հիմնական պատճառների մասին