Թբիլիսիում ցուցարարներն ամբողջ գիշեր անցկացրել են կառավարության շենքի մոտ
Քաղաքական
10:51 04/07/2022
Տարածաշրջան

Թբիլիսիում ցուցարարներն ամբողջ գիշեր անցկացրել են կառավարության շենքի մոտ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ ողջ գիշեր անցկացրել են կառավարության տան դիմաց։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

«Երեկ մենք մնացինք Կառավարության տան առաջ: Սա ամենատրամաբանականն է: Մենք կենտրոնացել ենք այն վայրում, որտեղ գտնվում է մեր պահանջների պաշտոնական հասցեատերը»,-«Ռուսթավի 2»-ին  ասել է հանրահավաքի կազմակերպիչներից Նոդար Ռուխաձեն:

Կառավարության տան դիմց գիշերն անցել է հանգիստ. Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեղացված ջոկատները։ Ձերբակալություններ չեն եղել։ Ինչ վերաբերում է հետագա ծրագրերին, ապա ցուցարարները պատրաստվում են մնալ կառավարության շենքի մոտ և սպասել վարչապետի և կաբինետի մյուս անդամների ժամանմանը, որպեսզի իրենց դիմավորեն վանկարկումներով ու սուլոցներով։ Նրանք վառում են ճայթուկներ և հարվածում թմբուկներին: Ոստիկանները նրանց ուժով հեռացրել են շենքի ծառայողական մուտքի մոտից։

Թբիլիսիում հանրահավաքը տեղի է ունեցել կիրակի օրը։ Ցուցարարների հիմնական պահանջը կառավարության հրաժարականն է՝ ազգային համաձայնության նախարարների կաբինետ ձևավորելու համար, որը կկարողանա երկրում բարեփոխումներ իրականացնել՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
 

Placeholder
Թբիլիսիում ցուցարարներն ամբողջ գիշեր անցկացրել են կառավարության շենքի մոտ