Ըստ թուրք քաղաքական գործչի՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու
Տարածաշրջան
15:33 04/07/2022
Տարածաշրջան

Ըստ թուրք քաղաքական գործչի՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու

Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու,  գրում է Էրմենիհաբերը։

Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:

Ըստ թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նոր ավազակախմբեր են ձևավորվում, որի հետևանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու:

Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծ վնաս կհասցնի իշխանության վարկանիշին և ընտրություններում նրանց ստանալիք քվեն կարող է կտրուկ անկում ապրել:
 

Placeholder
Ըստ թուրք քաղաքական գործչի՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու