Volvo-ն հայտարարել է, որ չի հեռանում Ռուսաստանից
Տնտեսություն
14:14 05/07/2022
Աշխարհ

Volvo-ն հայտարարել է, որ չի հեռանում Ռուսաստանից

Volvo Group-ը ռուսական շուկան լքելու որոշում չի կայացրել, սակայն մեկ տարվա ընթացքում կկրճատի անձնակազմի մի մասը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն ՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

«Volvo Group-ը որոշում է կայացրել հարմարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում շուկայական փոփոխվող պայմաններին ի պատասխան: Գործունեության հարմարեցումը կնշանակի այս տարվա ընթացքում անձնակազմի թվի կրճատում »,-ասված է Volvo Group-ի հաղորդագրության մեջ։

Փետրվարի 28-ին The Wall Street Journal-ը հայտնել է, որ շվեդական ավտոարտադրող Volvo-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում: Ընկերության ռուսական գրասենյակը ծանուցել է աշխատատեղերի պահպանման և աշխատակիցներին աշխատավարձերի վճարման, ինչպես նաև մեքենաների երաշխիքային սպասարկման պարտավորությունների կատարման մասին։

Placeholder
Volvo-ն հայտարարել է, որ չի հեռանում Ռուսաստանից