«Յունիբանկ»-ի պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք
Առողջություն
13:16 06/07/2022
Հայաստան

«Յունիբանկ»-ի պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք

Առողջապահության նախարարությունը  հրապարակել է տեղեկատվություն պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին։

Ըստ այդմ. Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են  Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Placeholder
«Յունիբանկ»-ի պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք