Վրաստան ներկրված ձմերուկներում հայտնաբերվել է նիտրատների բարձր պարունակություն
Տնտեսություն
18:48 06/07/2022
Տարածաշրջան

Վրաստան ներկրված ձմերուկներում հայտնաբերվել է նիտրատների բարձր պարունակություն

Վրաստանի Սննդի ազգային գործակալության մասնագետները երկրում իրացվող ներկրված ձմերուկներում նիտրատների բարձր պարունակություն են հայտնաբերել։ Այս մասին գրում է Jnews-ը։

Բոստանային կուլտուրաների ստուգումներն իրականացվում են հանրապետության ողջ տարածքում մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում: Տեսուչները հետազոտման համար լաբորատորիա են ուղարկել ձմերուկի 12 նմուշ։ Նրանցից յուրաքանչյուրում նիտրատների պարունակությունը թույլատրելի նորմայից բարձր է եղել։

Բիզնես օպերատորներին հանձնարարվել է վաճառքից հանել և ոչնչացնել այն մթերքը, որը չի համապատասխանում պահանջներին։

«Գործակալությունը կշարունակի շուկայահանված ձմերուկների նմուշառումն ու ուսումնասիրությունը», – ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Placeholder
Վրաստան ներկրված ձմերուկներում հայտնաբերվել է նիտրատների բարձր պարունակություն